«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը նոր զարգացումներ է ստանում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Գրիգորյանի հիմնադրած՝ «2Ն Քոմփընի» ընկերությունում Արա Աբրահամյանն ունի 50 տոկոս մասնաբաժին։ Ընկերությունը, սակայն, ահազանգում է, որ Արա Աբրահամյանը փորձում է ապօրինի կերպով տնօրինել ընկերության ողջ մասնաբաժինը։

«Ժամանակ»-ի հետ զրույցում «2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ընդգծեց, որ ՌԴ նախագահին հասցեագրված դիմումն արդեն պատրաստ է, իրենք ցանկանում են նախագահի նստավայրի ընդունարանում հանդիպում կազմակերպել և ոչ թե միայն գրավոր դիմում ուղղել:

«Մեր հաղորդագրությունը ռեյդային հարձակման մասին է, ինչն ակնհայտ հանցագործություն է, նրա մարդիկ սպառնում են մեր աշխատակիցներին։

Ամբողջ տարի ոստիկանությունը ոչինչ չարեց, հիմա այսպես մերկապարանոց քրեական գործ է հարուցվում։ Միայն այն, որ նա անընդհատ հայտարարում է, որ Պուտինի ընկերն է՝ արդեն ճնշում եմ համարում»,- ասաց մեր զրուցակիցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել