Operativ.am -ը գրում է

2012 թվականից սկսած՝ փետրվարի 7-ը նշվում է որպես Համացանցում հայատառ գրելու օր:

Նախաձեռնության նպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել բացառապես մեսրոպատառ: Նախաձեռնությանն այս տարիների ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները:

Նախաձեռնության հեղինակներ Զոհրապ Եգանյանն ու Սամվել Մարտիրոսյանը դեռևս գոհ չեն համացանցում մեսրոպատառ գրող անձանց քանակից, սակայն փոփոխությունները տարեցտարի ակնհայտ են համարում: Այժմ հայատառ գրելու համար ոչ մի դժվարություն չկա և համապատասխան ծրագիրն էլ կարող են ներբեռնել անվճար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել