AurumRed Gold գինին համարվում է աշխարհում ամենաթանկ գինին: Դրա մեկ շիշն արժե 30.000 դոլար: Ըմպելիքը պատրաստված է խաղողի տեմպրանիլյո տեսակից, որը հավաքված է նվազագույնը 100 տարեկան որթերից:

Բայց այն, ինչ տարբերում է նրան այլ գինիներից, օզոնի օգտագործումն է խաղողի աճեցման ընթացքում, ինչի շնորհիվ գինին ինքնատիպ համ է ստանում և բուժիչ հատկություններ:

Օզոնով ջուրը զերծ է մանրէներից և վարակներից: Երջանիկներն, ովքեր փորձել են այս գինին, վստահեցնում են, որ այն անսովոր յուրահատկություն ունի, ինչը բացատրել անհնար է:

Ժամային սլաքի ուղղությամբ բաժակը պտտելիս Aurum Red-ը ստանում է թզի հացի հոտ, իսկ հակառակ ուղղությամբ՝ կակաոյի: Այն բացված ժամանակ ոչ մի կերպ չի փչանում մի քանի տարի շարունակ: Այս գինին հնարավոր է ձեռք բերել Իսպանիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի մի քանի ռեստորաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել