Armtimes.com-ը գրում է.

«Մեր նպատակն է եղել, կազմակերպել այնպիսի համամասնական կարգով ընտրություններ, որի արդյունքները ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ դիտորդների, ոչ էլ հասարակության համար խնդրահարույց չեն լինի: Եւ մի բան կարող ենք փաստել, որ այս Ընտրական օրենսգիրքը, որը եղել է նաեւ համամասնական ռեյտինգային համակարգով, խնդրահարույց չի եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, թե գործարարները գումար բաժանելով ձայներ են ապահովում, եթե ընտրակաշառք չբաժանվեր արդյո՞ք ինքը՝ Շարմազանովը, կանցներ ռեյտինգային ընտրակարգով, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չէի անցնի»։

Հարցին՝ ո՞վ պետք է ձայն տար իրեն, Շարմազանովը պատասխանեց. «Լոռու մարզի բնակիչները, Ալավերդու բնակիչները կտային»։

Լրագրողները նշեցին, որ իրենք նախապատվությունը կտային Կարեն Կարապետյանին, ինչին ի պատասխան Էդուարդ Շարմազանովը ասաց, որ իրեն էլ կընտրեին, Կարեն Կարապետյանին էլ կընտրեին, Վահրամ Բաղդասարյանին էլ կընտրեին եւ հավելեց, որ Ալավերդի քաղաքից, որտեղից ինքն է, ՀՀԿ-ն 65 տոկոս ձայն է հավաքել։ Նա նաեւ նշեց, որ եթե ռեյտինգային ընտրակարգը չլիներ, Մանե Թանդիլյանն էլ ԱԺ-ում չէր լինի։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել