Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Ֆիլիպովի մարմինը Մոսկվա է տեղափոխվել դեռ փետրվարի 5-ին։ ՌԴ է տեղափոխվել նաև կործանված ինքնաթիռի բեկորների որոշ մասը ևս։
Հետաքրքիրն այն է, որ այս անգամ Անկարայի դաշնակիցների կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուի մարմինը շատ արագ տրամադրվեց ռուսական կողմին՝ դեպքից ընդամենը մեկ օր անց։ Հիշեցնեմ, որ 2015 թ․-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքերի կողմից խոցված ռուսական օդանավի օդաչուի դին ՌԴ-ին փոխանվեց մեկ շաբաթ հետո։
Այս անգամ Անկարան ավելի «օրինական» մեթոդներով պատժեց ռուսներին։ Եթե 2015 թ․-ին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվեց հենց թուրքական F-16 օդանավի կողմից, որը մեծ սկանդալ առաջացրեց և սրեց ռուս-թուրքական հարաբերություննը, ապա այժմ թուրքերը ռուսական ռազմական ինքնաթիռը խոցեցին իրենց սիրիացի դաշնակիցներից մեկի՝ «Ջեյշ ալ-Նասր» ահաբեկչական կազմակերպության միջոցով։ Մոսկվան շատ հանգիստ արձագանքեց Անկարայի այս արարքին։ Ինչպես ասում են, «և՛ ոչխարները ողջ մնացին, և՛ գայլերը՝ կուշտ», իսկ Ռուսաստանն էլ ունեցավ ևս մեկ ազգի հերոս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1618134068270536
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել