Aysor.am-ը գրում է.

Չենք քննարկել այդ հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հանրապետականը կներկայանա «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին քվորում ապահովելու համար։

«Նման ծրագիր չունենք, չենք էլ քննարկել», - նշեց նա։

Վերջինս ընդգծեց, որ անկախ իր կողմ կամ դեմ լինելուց՝ ընդդիմադիր գործընկերներն ունեն  արտահերթ նիստ գումարելու իրավունք, եթե հավաքեն անհրաժեշտ ստորագրությունների քանակը։

Հարցին՝ արդյոք ինքն անձամբ պատրաստավում է մասնակցել նիստին, Շարմազանովը նշեց.

«Ես, որպես ԱԺ նախագահի տեղակալ, միշտ եմ մասնակցում նիստերին և պարտավոր եմ մասնակցել՝ անկախ նրանից քաղաքական մեծամասնությունը կամ փոքրամասնությունը դրանք կբոյկոտեն, թե ոչ»։

Խոսելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին՝ Շարմազանովը նշեց, որ ոչ մի օրենք դոգմատիկ չէ, մինչդեռ լսումները ցույց տվեցին, որ իշխանությունները հնարավորություն ունեն շատ քայլեր անել, որոնք կհանգեցնեն տնտեսական աճին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել