Armsport.am-ը գրում է.

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարել է այն մարզիկների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 25-ին Երևանում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

1. Ամիրան Ամիրխանով- «Գազպրոմ», Ռուսաստան

2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա

3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա

4.Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա

5. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա

6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան

7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»

8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան

9. Էդգար Բաբայան - «Ուրարտու»

10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»

11. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»

12. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ

13. Սերգեյ Պոլուխին - «Բարս», Ռուսաստան

14. Տերրի Սմիթ - ՀՏՎ, Ֆրանսիա

15. Ստիվեն Էնոք - «Լուիսվիլ» ԱՄՆ

16. Արման Հակոբյան - «Արթիկ»

17.Գեորգի Շախնազարով - «Գորնի» Ռուսաստան

18. Նիկիտա Զախարով - «Ուրարտու»

Հաղորդվում է, որ Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հավաքականի հայտացուցակից բացակայում է նաև Ռայան Բոթրայթի անունը, սակայն չի նշվում, թե ինչ պատճառով:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել փետրվարի 18-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել