Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ելակը և հապալասը մեծ քանակությամբ պոլիֆենոլամ են պարունակում, որը նպաստում է ուղեղի կենսական նշանակության ֆունկցիաների կատարմանը, խոչընդոտում է թունավոր սպիտակուցների խտացմանը և կանխում է ավելի հասուն տարիքում Ալցգեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների առաջացումը: Մերիլենդի համալսարանի ուսումնասիրողները հատապտուղների այս ազդեցությունը ստուգել են առնետների ուղեղի վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով, թե ինչպես են հատապտուղները թունավոր խտացումներից մաքրում ուղեղը: 
Երկու ամիսների ընթացքում գիտնականներն առնետներին կերակրել են հատապտուղներով, այնուհետև հատուկ սարքով ճառագայթել են նրանց ուղեղները, որպեսզի դրանք շուտ ծերանան: Ճառագայթումից հետո առնետներին բաժանել են երկու խմբի, և խմբերից մեկին շարունակել են կերակրել հատապտուղներով: 30 օր անց այդ խմբի մոտ ճառագայթման դեմ պայքարելու բավականին բարձր մակարդակ է հայտնաբերվել: 

Գլխուղեղի հիվանդությունների մեծամասնության ժամանակ ավելանում են թունավոր սպիտակուցների խտացումները, իսկ հատապտուղների մեջ պարունակող նյութերը ցրում են այդ խտացումները: Նախկինում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր մշտապես հապալաս և ելակ են կերել, տարիքային հոգեկան խանգարումներ չեն ունեցել: Նրանց մտավոր կարողությունները պահպանվել են մինչև խոր ծերություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել