«Дом-2» նախագծի մասնակից Օքսանա Ապլեկաևայի խեղդամահ արված մարմինը հայտնաբերվել էր 2008թ․-ի սեպտեմբերին, Ռիգա-Մոսկվա մայրուղու մոտ: 

Այսօր հայտնի է դարձել նրա դիահերձումն իրականացնող դատաբժշկի ձերբակալության մասին, ով կասկածվում է հեռուստաաստղին դիահերձարանում բռնաբարելու մեջ:

Ինչպես հաղորդել է 112 հեռուստաալիքը, սկանդալային մանրամասները բացվել են ընդամենը երկու ամիս առաջ: Երկու քննություն է իրականացվել, որոնցից երկրորդի արդյունքում աղջկա օրգանիզմում հայտնաբերվել են դատաբժշկի կենսաբանական հետքեր: 

Հիշեցնենք, որ Ապլեկաևայի խեղդամահ արված մարմինը հայտնաբերել էր Մոսկվայի Իստրա թաղամասում: Վարկածներից մեկի համաձայն՝ Օքսանան սպանվել է իր նախկին սիրելիներից մեկի կողմից, սակայն մեղավորներին չեն կարողացել գտնել: Գործը կարճվել է «քրեական հետապնդման ենթակա անձանց բացահայտելու անկարողության պատճառով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել