««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ազգային անվտանգության ծառայությունը վերջերս բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն: Միայն 2016-17թթ. ընթացքում Երևանում կազմակերպվել է 15 նման վթար, և այդկերպ մոտ 31 մլն դրամի հափշտակության փորձ է արվել:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ բացահայտած գործով մեղադրանք է առաջադրվել նաև մեկ ճանապարհային ոստիկանի, որը հիմա գտնվում է կալանքի տակ: ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այս գործին առնչվող հարցին, տեղեկացրել է, որ քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, որը իմանալով վթարների կեղծ լինելու մասին` ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել