armeniasputnik.am -ը գրում է

Ակամայից սկսում ես վախենալ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի համար։ Միաժամանակ զարմանում ես` որտեղի՞ց այդ մարդու մեջ այդքան ինքնամոռաց խիզախություն։ Եթե նրա տեղը մեկ ուրիշը լիներ, մի քանի անգամ կբարձրաձայներ Թուրքիայի հասցեին արված մեղադրանքներն ու ընդհատակ կանցներ, կաշխատեր աչքի չընկնել։ Իսկ նա ասես մտածված անախորժություններին ընդառաջ է գնում։ Իսկ էրդողանյան Թուրքիայում ցանկացած պահին նրան կարող են մեծ անախորժությունների մեջ գցել։

Օրերս France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Կարո Փայլանը մտավախություն է հայտնել, որ Սիրիայի քրդերը կարող են Օսմանյան կայսրությունում ապրող հայերի տխուր բախտին արժանանալ, որոնց կոտորեցին երիտթուրքերը։ Հենց դա էլ կատաղեցրել է իրենց օսմանների ժառանգներ համարող լրատվամիջոցներին։

Ամբողջական նյութը կարդացեք  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել