Operativ.am -գրում է

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը մտադիր է հաշտվել նախկին ամուսնու հետ: Նա ընկերներին է մեղադրել նրանում, որ նրանք չեն կարողանում հոգալ նախկին ամուսնու առողջության մասին:

«Արմեն Ջիգարխանյանի թոքաբորբի սրացման գոնին վատացել է սիրտը: Ես հոգ եմ տարել նրա մասին 2009 թվականից ևգիտեմ, թե ինչպես կանխարգելել նմանատիպ վիճակները: Սակայն ինձ չեն զանգահարել, խորհուրդ չեն հարցրել: Իրավունք չունեմ ոչ մեկին մեղադրելու, սակայն այն, ինչ այժմ տեղի է ունենում, չհետևելու հետևանք է: Որտեղ էին այդ գովերգված ընկերները, ովքեր իբրև թե աջակցում են ամեն ինչում»,- ասել է կինը:

Նրան զարմացրել է, թե ինչու դայակ չեն վարձում. չէ՞ որ միջոցներ ունեն: Դերասանի աշխատավարձն ամսական 100 000 ռուբլի է:

«Տեսնում եմ, որ նա վատ է, ես պատրաստ եմ նրան հետ ընդունել և միասին ապրել, սակայն առանց ընկերների, որովհետև բնակարանում մեկ մահճակալ է: Հուսով եմ, նա կմտափոխվի, քանի դեռ ուշ չէ»,- նշել է Վիտալինան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել