Ընկերության մասին պատկերացումները կանանց և տղամարդկանց մոտ նման են, բայց տղամարդկանց ընկերությունը կարող է տարիներ տևել, իսկ կանանցը՝ արագ վերջանալ:

Առաջին հերթին ընկերությունը հիմնվում է վստահության, աջակցության վրա: Ընկերություն առաջանում է նաև մարդկանց մոտ, ովքեր ունեն ընդհանուր հետաքրքրություններ:

Պատմության մեջ շատ են դեպքերը, երբ կանանց ընկերությունը սկսում է վաղ մանկությունից և ավարտվում, երբ հայտնվում է երրորդ անձը: Դա իհարկե տղամարդն է, որին կիսել ընկերուհիները չեն կարողանում: Շատ հաճախ հենց ընկերուհիներն են տանում ամուսիններին ու դառնում ընտանիքի քայքայման պատճառ:

Երբեմն կականց ընկերությանը խանգարում է նախանձը: Քանի նրանք ունեն կյանքի նույն մակարդակը, ընկերությանը ոչինչ չի սպառնում, բայց բավական է՝ մեկի մոտ հայտնվի լավ աշխատանք, լավ զգեստապահարան, գեղեցիկ տղամարդ, ընկերուհու մոտ սկսում է նախանձ առաջանալ: Դա բացատրվում է նրանով, որ կանանց մոտ մանկուց զարգացած է մրցակցության ոգին:

Կինը միշտ իրեն համարում է լավագույնը և թույլ չի տալիս որևէ մեկին քանդել այդ պատկերացումը: Կինը միշտ ձգտում է ամենուր լինել ամենա-ամենան:

Եթե կինը կարողանում է իսկապես ուրախանալ ընկերուհու հաջողություններով, ապա ընկերությունը կամրանա:

Կան կանայք, որոնք գիտեն ընկերություն անել, և դա տևում է ամբողջ կյանքում:

Իրական ընկերությունը կանանց միջև շատ ամուր է, բայց եթե հանկարծ ինչ-որ բան սկսում է սպառնալ կնոջ անձնական երջանկությանը կամ աշխատանքային հաջողություններին, ընկերությանը կարող է վերջ դրվել: Այդ պատճառով վստահությունն ու անկեղծությունը պետք է լինեն բանականության շրջանակներում:

Կանայք զգացմունքային են և հարաբերությունների ավարտից հետո ընդունակ են դաժան վրեժի: Ձեր անկեղծություններն ու գաղտնիքները կարող են բոլորի կողմից հասանելի դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել