Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունների մեկնաբանությամբ մարդու մոտ շոկոլադի վերջին կտորն ուտելիս ուժեղանում է ընկալման զգացողությունը:

Գործընթացի մոտալուտ ավարտի հիման վրա մարդու մոտ առաջանում է վերջին կտորը վայելելու ցանկություն:

Յուրաքանչյուր հաճելի գործողության ժամանակ բարձրանում է հաճույքի մակարդակն այն ժամանակ, երբ գիտակցությունն ընկալում է, որ գործընթացը մոտենում է ավարտին: Այդ իրավիճակը կարելի է ստեղծել մարդուն համոզելով, որ այն ավարտվում է:

Ուսումնասիրության մասնակիցները պետք է ուտեին շոկոլադի տարբեր համային կտորներ: Մարդկանց մի մասին զգուշացնում էին, որ այդ կտորը վերջինն է:

Վերջում նրանք պետք է անվանեին ամենահամեղ կտորի թիվը: Հիմնականում վերջին կտորն էին համեղ անվանել այն մարդիկ, ովքեր գիտեին, որ դա հենց վերջինն էր լինելու:

Ուսումնասիրությունը հաստատեց, որ մարդը հաճելի երևույթներից հատկապես հաճույք է ստանում, երբ այն մոտենում է ավարտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել