Շոտլանդիայի գիտնականները երկարատև ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ IQ-ի բարձր մակարդակ ունեցող երեխաները հասուն կյանքում ավելի շատ են օգտագործում ալկոհոլ, քան IQ-ի ցածր մակարդակ ունեցող երեխաները:

Մի քանի տարի շարունակ նրանք ուսումնասիրել են 8 հազար երեխաների մտավոր կարողությունները: Հետո, երբ երեխաները մեծացել են, նրանք հստակեցրել են, թե որքան ալկոհոլ են օգտագործում գերազանցիկները:

Այն երեխաները, որոնք ավելի շատ ինտելեկտուալ միավորներ են հավաքել, ունեցել են լուրջ խնդիրներ ալկոհոլի հետ:

Քանի որ պատճառը դեռ հստակեցված չէ, ուսումնասիրությունները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել