Յուրաքանչյուր մարդու մոտ լինում են պահեր, երբ նա պետք է շատ կարճ ժամանակահատվածում մի քանի տարբեր գործեր անի: Այդ ընթացքում հանգստանալն անհրաժեշտ է, իսկ ժամանակ չկա:

Եթե օրգանիզմը սարսափելի հոգնել և ուժասպառ է եղել, ձեզ անհրաժեշտ է սուրճ: Ընդամենը 15-20 րոպեում ձեր բանականությունն ուժ կհավաքի:

Անհրաժեշտ է մեկ բաժակ էսպրեսսո: Պետք է միանգամից խմել սուրճը, պառկել ու քնել մոտ 15-20 րոպե, ոչ ավելի:

Հենց այդքան ժամանակ է հարկավոր սուրճին, որ այն ակտիվանա օրգանիզմում և կատարի իր ֆունկցիան: Երկար քնել չի կարելի, քանի որ այդ դեպքում դուք դուրս եք գալիս արագ քնից և անցնում երկար քնի ժամանակահատված:

Այդ դեպքում շատ երկար ժամանակ կպահանջվի արթնանալու համար:

Իհարկե, այդ 20 րոպեում օրգանիզմը լիովին չի հանգստանում, բայց ուղեղը թարմանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել