Արտասվող կինն ավելի քիչ գրավիչ է դառնում տղամարդու համար: Եվ խնդիր այն չէ, որ աչքերն ուռչում են, կամ դիմահարդարումը փչանում է: Կանացի արցունքների մեխանիզմի ազդեցությունն ուրիշ է:

Մարդն արտաբերում է տարբեր հեղուկներ, որոնց հոտերն ունեն կոդավորված ազդակներ: Բայց արցունքները հոտ չունեն:

Նոամ Սոբելի ուսումնասիրությունը հստակեցրեց, որ արցունքները ոչ միայն զգացմունքների արտահայտում են, այլև երկխոսության միջոց:

Փորձի ժամանակ տղամարդկանց խնդրեցին ճանաչել արցունքներն՝ ըստ հոտի: Ոչ ոքի դա չհաջողվեց: Հետո տղամարդիկ հոտ էին քաշում արցունքներից ու սովորական աղային լուծույթից՝ նայելով կանանց լուսանկարները:

Փորձն անց էր կացվում փակ, այսինքն՝ տղամարդիկ չգիտեին՝ ինչ են հոտոտում: Հաջորդ օրը նրանք ստացան աղային լուծույթ և հակառակը: Արդյունքում ստացվեց, որ կանանց արցունքների հոտը մասնակիցների աչքին նրանց ավելի քիչ գրավիչ էր դարձնում։

Փորձը ցույց է տալիս նաև, որ արցունքների միջոցով շփումը կանանց թույլ է տալիս հեռու մնալ անցանկալի կապերից:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել