Armsport.am-ը գրում է

Հայաստանում հիմնվել է Կիոկուշին կայ կոնտակտային կարատեների ասոցիացիա, որը բաղկացած է 5 ֆեդերացիաներից:

«Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացել է ֆեդերացիաների նախագահների ասուլիսը:

Կիոկուշինկայ ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը մանրամասնել է. «Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ մայիսից համախմբում եղավ և որոշվեց ստեղծել ասոցիացիա: Բուն նպատակն այն միտքն է, որ ներկայանանք ավելի հզոր թիմով: Պրակտիկան կիրառել են ավելի մեծ երկրներ: Տարիների ընթացքում խոսվել է, բայց ասոցիացիայի ստեղծում չի եղել: Մոտ 2-3 ամիս մշակելուց հետո հասկացանք, որ ասոցիացիա ստեղծելու ժամանակն է: Մենք հրավիրել ենք բոլորին: Կետ ունենք, ըստ որի՝ պատրաստ ենք համագործակցել լուրջ ֆեդերացիաների հետ: Մենք տեսանելի արդյունքներ ենք ունենալու և Հայաստանը ավելի բարձր մակարդակով ենք ներկայացնելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել