Մեկ դար առաջ ԱՄՆ-ում սկիզբ դրվեց մինչ այդ երկրում նախադեպը չունեցող համազգային խոշորամասշտաբ բարեգործական օգնության հանգանակությանը, որի նպատակն էր օգնել Օսմանյան Թուրքիայում 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական կառավարության կողմից ցեղասպանության ենթարկված հայ ազգաբնակչությանը: Հանգանակված միլիոնավոր գումարների արդյունքում հնարավոր եղավ օգնել և փրկել ցեղասպանությունից մազապուրծ և աշխարհով մեկ սփռված հարյուր հազարավոր հայ փախստականների, ինչպես նաև հիմնել որբանոցների մի ամբողջ ցանց տասնյակ հազարավոր որբացած հայ երեխաների համար: 
1918 թվականի լուսանկարում Նյու Յորքում այդ հանգանակություններին մասնակցող հայ օրիորդներն են: Նրանց պարզած պաստառի վրա գրված է հետևյալը. «Մենք սգում ենք մեր մեկ միլիոն զոհերի համար: Դուք կարող եք օգնել մեկ ու կես միլիոն փրկվածներին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել