Ֆլորիդայից 19-ամյա Տեմպեստ Հենդերսոնը տառապում է հոգեբանական խախտումով, որ կոչվում է ալոտրիոֆագիա: Այս խախտմանը բնորոշ է ոչ ուտելի իրերը որպես սնունդ օգտագործելու հակումը:

 

Տեմպեստն ուտում է օճառ և լվացքի փոշի ու դրանից մեծ հաճույք է ստանում: Նմանատիպ հակվածության պատճառը եղել է նրա ընկերը, ով լքել է աղջկան և գնացել այլ քաղաք:
Աղջիկը դիմել է բժիշկներին, քանի որ գիտակցում է,որ նման հակումը կարող է լուրջ վնաս հասցնել իր առողջությանը, իսկ ինքնուրույն հաղթահարել մի կտոր օճառ ուտելու ցանկությունը նա չի կարողանում:

Մեկ շաբաթում նա ուտում է մինչև 5 կտոր օճառ:
Նա արդեն 7 ամիս շարունակ անցնում է հոգեթերապիայի կուրս և այս ընթացքում զսպում և զրկում է իրեն օճառային հաճույքից:
Հարազատները հույս ունեն շուտով նրան տեսնել այնպիսին, ինչպիսին առաջ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել