Ձեռագրի և բնավորության միջև կապն ուսումնասիրում է գրաֆալոգիա գիտությունը: Այն թույլ է տալիս ըստ ձեռագրի որոշել մարդու խելքը, կամքի ուժը, ինքնագնահատականը, հուզականությունը: Ներկայացնում ենք հիմնական նշանները, որոնք թույլ են տալիս եզրակացություններ անել մարդու տեսակի մասին:
Ձեռագրի չափը խոսում է մարդու շփվողականության մասին: Մեծ ձեռագիր ունեցող մարդիկ հեշտ են լեզու գտնում ուրիշների հետ և շատ ընկերներ ունեն: Մանր ձեռագիրը ցույց է տալիս պարփակվածություն:
Անկյունային տառերը բնորոշ են էգոիստ մարդկանց, կլորավունները՝ բարի և սրտաբաց մարդկանց:

Ուժեղ սեղմված թանաքով գրում են կամքի մեծ ուժ ունեցող մարդիկ: Թույլ գրված տառերը բնորոշ են թուլակամ մարդկանց:
Ճիշտ և ուղիղ ձեռագիր ունեն հանգիստ և կայուն մարդիկ: Քիչ լղոզված են լինում աշխույժ, թեթևամիտ, նաև նյարդային մարդկանց ձեռագրերը:
Եթե բառի մեջ տառերը նորմալ կապված են իրար, ապա դա խոսում է նորմալ մտածելակերպի մասին։ Եթե տառերը բաժանվում են իրարից, դա ցույց է տալիս ինտուիցիայի զարգացումը:
Գրվածքի ձախ կողմում թողնվող հատվածը ցույց է տալիս մարդու վերաբերմունքը նյութականին. նեղ հատվածները ցույց են տալիս խնայող լինելը, լայները՝ շռայլություն:
Լավատեսի մոտ տողերը սկզբից մինչև վերջ սկսում են բարձրանալ, իսկ վատատեսի մոտ՝ իջնել:
Ուղիղ տողերը բնորոշ են հանգիստ, իրավիճակը ռեալ գնահատող մարդկանց:
Ալիքաձև տողերը խորամանկության նշան են:
Ստանդարտ, հասարակ ձեռագիրը բնորոշում է ինքնավստահություն և համարձակություն:
Այս ամենը վերաբերում է նաև ստորագրությանը, որը միշտ հստակ չէ, այլ կախված է տրամադրությունից, իրավիճակից, հանգամանքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել