Կենդանաբանական այգին՝ լավագույն վայրն է, որտեղ ձեր երխան ծանոթանում է բնության հետ և ճանաչում է  աշխարհի այլ կողմերը, այդ թվում նաև կենդանական աշխարհը։


Կենդանաբանական այգում երեխաները կարող են շփվել տարբեր կենդանիների հետ շատ մոտ տարածությունից, սակայն կարևոր է, որ նրանք ձեռքերը չանցկացնեն ճաղերից այն կողմ, որտեղ հանգստանում է գիշատիչ վագրը, կամ առյուծը։

Այս տեսանյութի հերոսը կենդանիների արքան է՝ առյուծը։ Նա հպարտ է, համարձակ, ուժեղ և բավականին ինքնուրույն կենդանի։ Դրա մասին վկայում է նրա  իշխող կեցվածքը և հարգանքը իր հանդեպ։

Նրանից վախենում են կենդանաբանական այգու բոլոր բնակիչները և միաժամանակ հպարտանում նրանով։ Անկախ իր ապրելակերպից, առյուծը կարող է լինել շատ նուրբ և ունենալ թուլություններ։ Այս առյուծը այդ փաստի ապացույցն է։ Այս առյուծին այցելել էր մի փոքրիկ երեխա։ Այս փոքրիկ հրաշքը որոշել էր ծանոթանալ կենդանիների արքայի հետ ավելի մոտիկից։ Նրան ընդհանրապես չվախեցրեց կենդանու տեսքը, ընդհակառակը ուրախացրեց և զարմացրեց։ Առյուծը միանգամից ուշադրություն դարձրեց փոքրիկ հրաշքին և փորձեց հասնել նրան, սակայն տարածքը ապակեպատ էր։ Առյուծը չի կարողանում աչք կտրել երեխայից։ Շատ հետաքրքիր տեսանյութ, որը առաջարկում ենք դիտել ստորև՝
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել