Armtimes.com-ը գրում է.

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծատուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան:

Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է, որ դատական հայցերից մեկը դատարան է ուղարկվել դեկտեմբեր ամսին, մյուսը՝ հունվարին:

2017 թվականի դեկտեմբերի 12-ին հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, որով խնդրել է պատասխանողից հօգուտ Երևան համայնքի բյուջեի բռնագանձել աղբահանության համար չվճարված գումարը՝ 12 միլիոն 344 հազար 305 ՀՀ դրամ: Նշված գումարից 10 միլիոն 563 հազար դրամը որպես ապառք է, 1 միլիոն 78 հազար դրամը որպես տույժ, ինչպես նաև 246.886 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սակայն միաժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարան պետական տուրքի վճարումը հետաձգել մինչև անհրաժեշտ գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցելը:

Դատարանը հայցադիմումի մեջ խախտումներ է գտել եւ այն ետ է վերադարձրել, որից հետո Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը հայցադիմումում տեղ գտած խախտումները չի շտկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել