Շվեյցարական Վալե կանտոնի Ալբինենը լեռնային փոքրիկ գյուղ է, որը վերացման սպառնալիքի տակ է: Մաքուր լեռնային օդը, ցնցող տեսարանները, ավանդական տնակները և հին եկեղեցին գրավում են զբոսաշրջիկներին, բայց՝ ոչ շվեյցարացիներին:

Տեղի բնակիչները լքում են այն և տեղափոխվում քաղաք՝ գրում է Daily Mail-ը:

Ալբինենը ընդամենը 7 կմ է հեռու հայտնի Լեյկերբադ սպա-առողջարանից: Այնտեղից մինչև կանտոնի մայրաքաղաքը 35 րոպեի ճանապարհ է: Բայց չնայած դրան՝ այն դատարկվում է աշխատատեղերի բացակայության պատճառով: Վերջին տարվա ընթացքում այն լքել են 3 ընտանիք՝ երեխաներով, և գյուղական դպրոցը ստիպված փակվել է:

Այսօր այստեղ ապրում է 240 մարդ, իսկ ծնողների հետ մնացած երեխաները ստիպված են ավտոբուսով հասնել հարևան ավանի դպրոց:

Իրավիճակը փրկելու համար քաղաքապետը որոշել է փնտրել մինչև 45 տարեկան երիտասարդ մարդկանց, ովքեր կհամաձայնեն տեղափոխվել լքված տներից մեկը կամ կգնեն հող սեփական տուն կառուցելու համար: Այս համարձակներին քաղաքապետարանը նույնիսկ պատրաստ է փող վճարել՝ 25 հազար դոլար ընտանիքի ավագ անդամին, 10 հազար դոլար՝ յուրաքանչյուր երեխային:

Բայց գոյություն ունի պայման. երկրորդ տանը բնակվելու կամ մեծ համալիրի համար միջոցներ չեն հատկացվում: Անհրաժեշտ է տեղափոխվել 10 տարվա ընթացքում, հակառակ դեպքում պետք է փոխհատուցեն ամբողջ գումարը ($60 հազար):

Քաղաքապետի կարծիքով՝ արդյունքում կշահեն բոլորը՝ բնակիչները, խանութների տերերը, գործատուները: Նա հույս ունի, որ այստեղ նորից դպրոց կբացվի:

Լքված գյուղերը Շվեյցարիայի համազգային խնդիրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել