Armtimes.com-ը գրում է.

ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, որպես նախագահ, հնարավո՞ր է ժողովրդի կողքին կանգնի, եւ արդյո՞ք նրան արդեն կարելի է ՀՀ 4-րդ նախագահ: Մեր հարցերին պատասխանել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

- Պարոն Սաֆարյան, եթե ինչպես սպասվում է՝ Արմեն Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ, կառավարության կողմից սխալներ նկատելու դեպքում, ինչ-որ ձեւով հանդես կգա՞ նրանց դեմ։

- Իհարկե ոչ, որովհետեւ ընդհանուր առմամբ քաղաքագիտության եւ քաղաքականության մեջ կանոն է, որ քաղաքականության սուբյեկտը հաշվետու է լինում նրանց եւ կախված է լինում նրանից, ով իրեն ձեւավորել է։ Պատահական չի, որ այս տարիներին անընդհատ խոսում ենք ժողովրդի ընտրության մասին, որովհետեւ ուզում ենք իշխանությունը ձեւավորվի ժողովրդի կողմից եւ հաշվետու լինի նրանց, այլ ոչ թե իշխանությունը ձեւավորվի ընտրակեղծարարներով եւ հաշվետու լինի նրանց։ Հետեւաբար, այս կտրվածքով Արմեն Սարգսյանը, որպես խորհրդարանի կողմից նշանակված նախագահ, հաշվետու է լինելու նրան, ով իրեն ընտրել է՝ բնականաբար չանցնելով կարմիր գծեր նրանց հանդեպ, ով կարող է իրեն փոխարինել։

- Այսինքն, նա Սահմանադրությամբ նախագահին ընձեռված ուղերձն իշխանության դեմ երբեք չի՞ ուղղի։

- Ինքներդ եք հասկանում, որ այդ կոչերը կլինեն բացարձակապես այն գծի մեջ, ինչ գիծ տանում է վարչապետը կառավարությունում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել