19-ամյա Մեգի Գրինին բազմաթիվ անգամներ մերժել են աշխատանքի ընդունել սեփական օրգանիզմը մի քանի տարի շարունակ հյուծելու արդյունքում։ Anews.com-ի հաղորդմամբ՝ աղջկան աշխատանք են առաջարկել միայն այն բանից հետո, երբ նա մի քանի կիլոգրամ քաշ է հավաքել։

Մեգին դեռ 16 տարեկանից է երազել նորաձևության ոլորտում աշխատանքի մասին։ Հենց այս ժամանակ էլ նա նպատակադրվել է սուպերմոդել դառնալ։ Աղջիկը համացանցում բազմաթիվ դիետաներ է գտել, սկսել հաճախել մարզասրահ, ավելի քիչ շփվել ընկերների հետ՝ իրեն հեռու պահելով որևէ ավելորդ բան ուտելուց։

«Ուսման պատճառով ֆիթնեսով կարողանում էի զբաղվել միայն գիշերային ժամերին։ Իմ սննդակարգը չէր գերազանցում 900 կիլոկալորիան, օգտագործվող մթերքը մանրամասն ընտրվում էր։ Հանգստյան օրերին ընկերներիս հետ զվարճանալու փոխարեն՝ իմ սենյակում լաց էի լինում դժբախտության ու զրկվածության պատճառով»,- նշում է Մեգին։ Էներգիայի բացակայությունն աղջիկը լրացրել է մեծ քանակով սուրճով՝ ինքնազգացողության մասին բոլոր հարցերին պատասխանելով, թե ամեն բան կարգին է։ Որոշ ժամանակ անց Մեգին հասկացել է, որ արդեն մի քանի ամիս է՝ բացակայում է դաշտանը, բայց չնայած բժիշկների պնդումներին՝ նա հրաժարվում էր փոխել սննդակարգը։ Հայելու մեջ նայելիս՝ նա տեսնում էր միայն գեր ու դժբախտ աղջկա։

Ամեն ինչ փոխվեց, երբ Մեգին դարձավ 19 տարեկան և որոշեց մասնակցել Նյու Յորքում անցկացվող ընտրության փուլին։ Սակայն նրան միայն ժամանակավոր աշխատանք էին առաջարկում կամ ասում, որ հարկավոր է ավելի նիհարել։ Սա արդեն հուսահատության է հասցրել աղջկան, ով որոշել է՝ ավելի լավ է հրաժեշտ տալ մոդել դառնալու երազանքին։ Մի քանի օր անց նրան զանգահարել են մոդելային գործակալությունից և հայտնել, որ աշխատանքի կընդունեն, եթե նա գիրանա 10-15 կիլոգրամ։ Քաշ հավաքելուց հետո Մեգին սկսել է իրեն ավելի լավ ու երջանիկ զգալ։

Այժմ նա աշխատում է որպես plus size մոդել և խոստովանում, որ հայելու մեջ նայելիս՝  տեսնում է նիհար ու երջանիկ աղջկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել