Տզերը մարդկության համար ոչ պակաս վտանգավոր են, քան Էբոլա տենդը և ավշային ժանտախտը: Ներկայումս դրանք միջատների մեծ մասի հետ շատ մահացու վիրուսներ և վարակներ փոխանցող են, պարզել են գիտնականները: Այս մասին հայտնում է VistaNews-ը:

Հետազոտողները նշում են, որ տզերի դերը վտանգավոր հարուցիչների տարածման գործում ուսումնասիրել սկսել են հարաբերականորեն վերջերս: Այդ միջատի տարածած հիվանդությունների թիվը գնալով աճում է: Դրա հետ կապված՝ մասնագետները տագնապ են բարձրացնում և ուշադրություն են դարձնում, որ տզերը գնալով ավելի են մոտենում մարդկանց բնակության վայրերին՝ համաճարակների վտանգ կրելով: Ներկայումս դրանք հանդիպում են այն շրջաններում, որտեղ նախկինում չէին նկատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել