Երիտասարդ ծնողներն Արկանզաս նահանգից կազատազրկվեն այն բանից հետո, երբ նրանց աղջկան ավելի քան 100 անգամ կծոտել են առնետները: Այս մասին գրում է Arkansas Online-ը:

Հաղորդվում է, որ 2017 թ. գարնանը 19-ամյա Էրիկա Շրիոքը և 18-ամյա Չարլզ Էլիոթն ապրել են ընկերոջ կիսաքանդ տանը: Մայիսի 14-ի առավոտյան հայտնաբերել են, որ իրենց 2-շաբաթական դուստրն ամբողջովին արյան մեջ է եղել, նրա ձեռքերին և դեմքին առնետների կծածներ են եղել: Ճակատի վրայի կծածն այնքան խորն է եղել, որ դրա բուժման համար վերականգնողական վիրաբուժություն է պետք եղել:

Հետաքննությունը պարզել է, որ փոքրիկի վրա առնետներ են հարձակվել: Ծնողներին մեղադրել են անփութության մեջ, որովհետև չեն արձագանքել երեխայի լացին և չեն կարողացել նրան պաշտպանել, քանի որ այդքան վնասվածքների համար մի քանի ժամ կարող էր պահանջվել: Պարզվել է նաև, որ երկու ծնողներն էլ թմրանյութ են գործածել ձերբակալությունից մեկ շաբաթ առաջ: Երիտասարդ զույգին մեղավոր են ճանաչել անչափահասի կյանքը վտանգելու համար և դատապարտել են 5 տարվա ազատազրկման, սակայն նրանց փաստաբանը հայտնում է, որ նրանք կարող են հասնել պայմանական-վաղաժամ ազատման: Բացի դրանից՝ նրանց երեխային արդեն ուրիշ ընտանիք է որդեգրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել