Ալժիրի Բարիքա քաղաքում 28-ամյա տղամարդը հրկիզել է իր 23-ամյա հղի կնոջը: Այս մասին հայտնում է տեղական «Ալ-Հոբար» թերթը:

Հաղորդվում է, որ երիտասարդը հղիության 9-րդ ամսում գտնվող իր կնոջ վրա մի դույլ բենզին է լցրել և լուցկիով վառել: Կինը սարսափելի այրվածքներ է ստացել: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն ծանր է և կարող է վատանալ:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան վեճի ժամանակ․ կինն ինչ-որ բանով շատ է զայրացրել ամուսնուն:

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և հետաքննում է հանցագործության պատճառները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել