Լիվերպուլի համալսարանի բժիշկները պարզել են, որ շներն ավելի հաճախ կծում են ոչ թե իրենց տերերին, այլ անծանոթ և հուզականորեն անկայուն մարդկանց, այսինքն՝ նրանց, ովքեր իրենցից վախենում են: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ 65 մլն բրիտանացիներին բաժին է ընկնում մոտ 8,5 մլն շուն: Միաժամանակ կծոցների թիվը հավասար է 740-ի 100 000 մարդու հաշվով:

Փորձի ընթացքում 694 հարցվածներից 172-ը խոստովանել է, որ կյանքում գոնե մեկ անգամ իրեն շուն է կծել: Միաժամանակ տուժածների մեծ մասն իրեն կծած շանն առաջին անգամ է տեսել:

Պարզվել է նաև, որ շները տղամարդկանց 1,8 անգամ ավելի հաճախ են կծում, քան կանանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել