«Չնայած տարածքային համաչափ զարգացման մասին իշխանությունների հայտարարություններին՝ Հայաստանի մարզերում սոցիալ-տնտեսական վիճակը տարբերվում է էապես: Սա երևում է նաև միջին աշխատավարձի չափերից: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում ամենացածր աշխատավարձը վճարել են Արագածոտնի մարզում, միջինը՝ 122 հազար դրամ, երկրորդ տեղում ՀՀ ամենաաղքատը համարվող մարզն է՝ Շիրակը. այստեղ էլ վճարում են միջինը 132 հազար դրամ: Իսկ ահա ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում. միջին աշխատավարձը կազմել է 242 հազար 900 դրամ, Երևանում` 208 հազար 500 դրամ: Ինչպես հայտնի է` հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք ոսկու, պղնձի հանքեր են շահագործում, հիմնականում գտնվում են Սյունիքի մարզում: Սա է պատճառը, որ բարձր աշխատավարձի առումով Սյունիքի մարզն առաջին տեղում է, իսկ Երևանում աշխատավարձը բարձր է, քանի որ այն մայրաքաղաք է, և հետո այստեղ էլ ՏՏ ոլորտն է զարգացած»,- գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել