Թուրքամետ զինյալները Սիրիայում նաշիդ (կրոնական ներբող իսլամում) են կատարում․ «Մենք անկոտրում ենք եղել Գրոզնիում, Դաղստանում, հետո գրավեցինք Թորա Բորան, իսկ այժմ մեզ սպասում է Աֆրինը»: Նշվածը վառ ապացույցն է այն իրողության, թե ինչպես է Թուրքիան լուծում սեփական խնդիրները տարբեր տարածաշրջաններում:
Այն փաստը, որ թուրքական հատուկ ծառայությունները համագործակցում են տարաբնույթ ծայրահեղական խմբավորումների հետ՝ անհրաժեշտության դեպքում որպես վարձկաններ գործուղելով նրանց Անկարայի շահերի տարբեր գոտիներ, հայտնի է դեռևս ղարաբաղյան հակամարտության շրջանակներում տեղ գտած ռազմական սրացումների ընթացքում, իսկ ավելի ցայտուն կերպով կիրառվել և շարունակվում է դրսևորվել իրաքյան, շատ առավել լայն ծավալով՝ սիրիական հակամարտություններում:
Սա բավական տարածված և փորձարկված մարտավարություն է միջին և գերհնարավորություններով տերությունների կողմից, որոնք շահեր ունեն և ինչ-ինչ խնդիրներ են լուծում նաև սեփական տարածքից դուրս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել