«Վերջին օրերին «Աստղիկ» ԲԿ-ն բավականին լուրջ խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին իր հիվանդանոց հրավիրելու համար:

 Հայտնի է, որ սոցփաթեթի շահառուն ինքն է ընտրում, թե որ ԲԿ-ում բուժզննում անցնի, սակայն շահառուներից մեզ պատմեցին, որ «Աստղիկ» ԲԿ-ից զանգահարում են և ներկայանում Առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում:

 Կարելի է եզրակացնել, որ Առողջապահության նախարարությունը կամ համագործակցում է գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կամ վերջինիս բժշկական կենտրոնը ինքնագործունեությամբ է զբաղվում»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել