Բոլոր մարդիկ ունեն բարդույթներ, և տղամարդիկ բացառություն չեն:

Ալեքսանդրի բարդույթ

Մարդկանց մեծ մասի մոտ այս անունն ասոցացվում է մեկ մարդու հետ: Բարդույթն անվանվել է Ալեքսանդր Մակեդոնացու պատվին: Դա տղամարդկանց վախն է այլ տղամարդկանց աչքում համասեռամոլ երևալուց:

Հերկուլեսի բարդույթ

Ըստ լեգենդի՝ մի օր հին հունական հերոսը ամազոնուհիների թագուհու կողմից գերեվարվեց և ստիպված եղավ ծառայել նրան՝ կատարելով կնոջ աշխատանք: Այսօր տնային տնտեսուհու վախը հետապնդում է շատ տղամարդկանց:

Լոտի բարդույթ

Ըստ լեգենդի՝ Սոդոմի և Գոմորի կործանումից հետ Լոտը ստիպված եղավ վերստեղծել մարդկությունը և իր կանանց դերում ընտրեց իր դուստրերին: Այսօր այս անունով է բարդույթը, երբ տղամարդիկ վախենում են կորցնել իրենց դուստրերին՝ նրանց կյանքում սիրելի տղամարդու հայտնվելով: Բայց այս բարդույթով, կարելի է ասել, ավելի շատ տառապում են հենց դուստրերը:

Նապոլեոնի բարդույթ

Սա հանրահայտ բարդույթն է, որ կապված է ցածր հասակի հետ: Ցածրահասակն տղամարդիկ հաճախ ատում են բարձրահասակներին:

Դոն Ժուանի բարդույթ

Սա տղամարդու վախն է լքված լինելուց: Տղամարդկանց մի մասը ենթադրում է, որ ամոթ է կնոջ կողմից լքված լինելը: Լքել կարող էմիայն տղամարդը:

Կոտովսկու բարդույթ

Ի՞նչ եք կարծում՝ մեր ժամանակներում սափրած գլուխների նորաձևությունն ինչպե՞ս առաջ եկավ: Դա բարդույթ է, որը կապված է ճաղատանալու վախի հետ: Քանի որ դրա դեմ պայքարելը դժվար է, մարդիկ սափրում են գլուխները նախապես, իբր գեղեցկության համար:

Ղեկավարի բարդույթ

Սա տղամարդկանց վախն է ենթակա լինելուց: Այս բարդույթով տղամարդիկ վախենում են հայտնաբերել, որ կինը կարող է իրենցից ավելի վարձատրվել, կամ որ իրենց ղեկավարը կարող է կին լինել:

Թոշակառուի բարդույթ

Բոլոր տղամարդիկ մահու չափ վախենում են թոշակի անցնելուց: Բայց այս բարդույթն ավելի վաղ է  ձևավորվում: Նրանք սկսում են վախենալ, որ այլևս չեն կարող մրցակցել ավելի երիտասարդ տղամարդկանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել