Մեզնից շատերը փորձում են նոր ծանոթությունների ժամանակ դուր գալ դիմացինին, սակայն դա ավելի դժվար է, երբ չես ճանաչում մարդուն և չգիտես՝ ինչ նախընտրություններ ունի նա:

Փորձեք մարդկանց հետ թեմա բացել հենց իրենց մասին: Մարդիկ սիրում են խոսել իրենց մասին և շատ դեպքերում պատրաստ են ամեն ինչի, միայն թե պատմեն իրենց վերաբերող հարցեր:

Հարցեր տվեք նրանց: Մարդիկ երբեմն խոսում են դիմացինի հետ սեփական մտքերն ավելի լավ հասկանալու համար: Հարցերի միջոցով կօգնեք նրանց գտնել իրենց պատասխանները:

Խորհուրդ խնդրեք մարդկանցից: Դա աննկարագրելի լավ է անդրադառնում, քանի որ դիմացինն իրեն իրոք խելացի և անհրաժեշտ մարդ է զգում:

Խոսակցության սկզբում հարցրեք մարդկանց այնպիսի բանից, որը դրական զգացումներ է առաջացնում: Հետո արդեն կարող եք տալ այլ հարցեր: Այս մեթոդն ուսումնասիրվել է հոգեբան Դանիել Կանեմանի կողմից: Դրական պատասխան ունեցող հարցը մարդուն թույլ է տալիս դրական էմոցիա ստանալ ու վստահություն դրսևորել:

Ձեր հետաքրքությունը ցույց տալու համար կրկնեք դիմացինի պատմածի վերջին երեք խոսքերը:

Բամբասեք, բայց ոչ չար բաներ: Գովեք մյուսներին, որպեսզի ձեզ հիշեն որպես լավ մարդու: Երբ խոսում եք այլ մարդկանց մասին, լսող անձը ենթագիտակցաբար ձեզ համեմատում է և ընդհանրացնում ձեր խոսքերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել