Մերկապարի պատմությունը սկսում է 1983 թվականից: Փետրվարի 9-ին փարիզյան ուսանողները որոշեցին Moulin Rouge ակումբում երեկույթ կազմակերպել և անցկացնել գեղեցկության մրցույթ: Մասնակիցներից Մոնա անունով մի աղջիկ ապշեցրեց բոլորին՝ համարյա մերկ բեմ դուրս գալով: Ղեկավարությունը ոստիկանություն կաչեց, և նրան ձերբակալեցին: Բայց կիսամերկ պարելու միտքը սկսեց հանրաճանաչ դառնալ: Moulin Rouge-ն այսօր էլ համարվում է ամենահայտնի ակումբներից մեկը: «Ստրիպտիզ» անվանումը մեկնաբանվում է որպես «strip» - հանվել և «tease»-գրգռել:

Ժամանակակից մերկապարի բաղադրիչներից է կոշիկը, որն ունի բավականին բարձր և բարակ կրունկ, ինչը չափազանց անհարմար է, բայց կնոջը դարձնում է ավելի բարեկազմ ու գրավիչ:

Այժմ մերկապարը համարվում է դեպի հարստություն ճանապարհ, քանի որ Playboy մոդելների մեծ մասը սկսել են հենց այդտեղից և դարձել բավականին հարուստ:

Մեծ Բրիտանիայում երիտասարդ աղջիկների մեծ մասը մերկապարի միջոցով ուսման գումար է աշխատում:

Անցած դարում Թայլանդում թաղման ժամանակ կիրառվում էին մերկապարեր:

Ամերիկյան մերկապարուհիներն ազատվում են կրծքի մեծացման վիրահատության հարկից: Այդ վիրահատությունը նման դեպքում դիտվում է որպես անհրաժեշտություն:

Ամերիկացիների մեծ մասն ավելի հաճախ սթրիփ-ակումբներ է հաճախում, քան թատրոն, կինո և այլն:

Ամստերդամում հյուրերը կարող են հիանալ ոչ ավանդական պարուհիներով՝ թզուկներով, չաղլիկներով և այլն:

Նորվեգիայի պարուհիները կարողացել են մերկապարի մակարդակը հացնել բալետի և օպերայի մակարդակին:

Մերկապարի ամենամեծ հոնորարը ստացել է դերասանուհի Դեմի Մուրը: Մերկապարուհու դերի համար նրան վճարել են 12 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել