Հնդկական Միզորամ նահանգից Ցիոն Խանն աշխարհում միակ մարդն է, ով ունի աննկարագրելի մեծ ընտանիք: Նա ունի 39 կին, 94 երեխա և 33 թոռ: Նրանք բոլորով ապրում են 100 սենյականոց քառահարկ տան մեջ: Պարոն Խանն այնպիսի աղանդի գլխավորն է, որտեղ տղամարդկանց թույլատրվում է ունենալ այնքան կին, որքան ցանկանում են:

Ընտանիքում համարյա զինվորական կարգուկանոն է: Կանանց մի մասը զբաղվում է մաքրությամբ, մյուս մասը՝ լվացքով, մեկ այլ մասը՝  ճաշի պատրաստություններով: Ընտանիքի մեկ ընթրիքի համար ծախսվում է 220 կգ բրինձ, 30 հատ հավ, 1320 կգ կարտոֆիլ՝ չհաշված բանջարեղենը:

Կարծես թե աղանդի գործերը բավականին լավ են, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Խանը կնության է առել 10 աղջկա:

«Իմ ընտանիքը կմեծանա այնքան ժամանակ, քանի դեռ ես ուժ ունեմ»,- վստահեցնում է տղամարդը: Որդիներն ասում են, որ այս կերպ հայրը հոգ է տանում շրջանի ամենաաղքատ կանանց մասին: Ամենաերիտասարդ կանայք  ապրում են տղամարդու ննջասենյակին մոտ և այցելում են նրան հերթով: Մնացած կանայք ապրում են հսկայական ընդհանուր սենյակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել