Wnews.am-ը գրում է.

Դեռ 1980-ականներից Սթիվ Ջոբսի ու Բիլ Գեյթսի միջեւ թշնամական հարաբերություններ ձեւավորվեցին։ Տարիներ անց մրցակցություն է առաջացել նրանց դուստրերի՝  19-ամյա Էվա Ջոբսի եւ  21-ամյա Ջենիֆեր Գեյթսի միջեւ։ Ճիշտ է, ոչ տեխնոլոգիաների ոլորտում։

Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Բիլ Գեյթսի ավագ դուստրը ծնվել է 1996 թվականի ապրիլին։ Նա ունի կրտսեր եղբայր եւ քույր։ Բիլ Գեյթսը լինելով Microsoft-ի հիմնադիր՝ փորձել է իր երեխաներին հեռու պահել տեխնոլոգիաներից՝ սահմանափակելով էկրանի առջեւ իրենց ժամանցը։ Ջենիֆերը սեփական բջջային հեռախոսն ունեցավ միայն 14 տարեկանում։

Ինչպես իր քույրն ու եղբայրը, Ջենիֆերը սովորել է Սիեթլի մասնավոր «Լեյքսայդ» դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Սթենֆորդի համալսարան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել