Armtimes.com-ը գրում է.

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է ընդունել «Գազպրոմին» ուղղված «Ազգային շարժման» հայցով։ Դատարանը կանչում է «Գազպրոմի» ներկայացուցչին՝ ստանալու պատասխան այն հարցին, թե ինչու է պայմանագիրը հանդիսանում գաղտնի, եւ ինչն է խանգարում դրա հրապարակմանը։ Այս մասին հայտնել է «Ազգային շարժման» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»։

Պատգամավորը դատարանի որոշումն անվանել է աննախադեպ։ «Ազգային շարժման» հայցում, որը ներկայացվել է Թբիլիսիի քաղաքային դատարան, պահանջվել է «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի հրապարակում։ Դատարանը որոշում է ընդունել եւ պահանջել «Գազպրոմից» դատարանում ներկայացնել պայմանագրի գաղտնիության հանգամանքները եւ դիտարկել պայմանագրի հրապարակման հնարավորության նպատակահարմարությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել