Չինական անսովոր հարսանիքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Երբ 38-ամյա կինը հղիացավ իր 23-ամյա ընտրյալից, նրանք ստիպված եղան ամուսնանալ, բայց տղայի ծնողները դեմ էին դրան։ Արդյունքում մեծ հարստության տեր կինը, ով մեկ անգամ արդեն հասցրել էր ամուսնանալ ու 14-ամյա երեխա ուներ, որոշեց գնել տղային նրա ծնողներից։ Նա նրանց 660.000 յուան (104.000 դոլար) գումար, անշարժ գույք ու 5.000.000 յուան (789.950 դոլար) արժողությամբ Ferrari սպորտային մեքենա նվիրեց։ Դրանից հետո միայն տղայի ծնողները տվեցին իրենց օրհնությունն ու ճոխ հարսանիք արեցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել