«Դատական ոլորտին մերձ շրջանակներում արդեն իսկ կա մտավախություն, որ Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան ստեղծելու նախաձեռնությունը ևս կարճ ժամանակ անց կձախողվի և կարժանանա հների բախտին»: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում, օրինակ, կազմավորվեցին Հյուսիսային և Հարավային քրեական դատարաններ, որոնք շատ կարճ կյանք ունեցան: Մասնավորապես` հիմա էլ մի դատարանում կուտակում են մեծ թվով դատավորների, ինչը նշանակում է, որ հերթեր են գոյանալու, և հնարավոր է դատական նիստերն անցկացվեն 4 ամիսը մեկ: Արդեն նախկին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններից 7 դատավոր տեղափոխվել է նախկին Շենգավիթի դատարան, որտեղից էլ ընդամենը 1 դատավոր՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան: Այսինքն՝ մի տեղ 7-ին բերել են, ընդամենը 1-ին՝ տարել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել