Օլոլաի քաղաքը, որ գտնվում է Բարբաջա շրջանում՝ Սարդինիա կղզու վրա, առաջարկում է լքված տներ՝ ընդամենը 1.2 դոլարով: Քարե կառույցները գտնվում են կիսաքանդ վիճակում, և գնորդը պետք է վերանորոգի դրանք 3 տարվա ընթացքում՝ 25.000 դոլար ծախսելով:

Շռայլ զեղչերի պատճառը քաղաքի բնակչությունը երիտասարդացնելու նպատակն է, քանի որ քաղաքին սպառնում է ուրվական դառնալը:

Վերջին կես դարի ընթացքում բնակչության թիվն այստեղ կրճատվել է և 2250-ից դարձել 1300 մարդ: Հիմա բնակիչների մեծ մասը տեղափոխվում է ավելի մեծ քաղաքներ, ինչի հետավանքով քարե տների մեծ մասը դատարկվում են և սկսում աստիճանաբար քանդվել:

Չնայած կենցաղային վատ պայմաններին՝ 3 տուն արդեն վաճառվել է, և դեռ կան 100-ից ավելի դիմումներ աշխարհի տարբեր անկյուններից: Ղեկավարը հույս ունի, որ նոր բնակչության շնորհիվ հնարավոր կլինի նոր աշխատատեղեր ստեղծել և կենդանացնել տեղի կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել