ԱՄՆ-ի Մեսսուրի նահանգում անչափահասներն այգում հայտնաբերեցին օձ, որը կարող է մեծանալ մինչև 180 սմ: Վախենալով, որ օձը կարող է թունավոր լինել, նրանք ուզում էին սպանել սողունին, բայց ավելի ուշադիր նայելով ոչ միայն նկատեցին, որ այն կարմիր թունավոր օձ չէ, այլև երկուգլխանի է:

Օձին հանձնեցին Կենդանիների պաշտպանության կենտրոն: Նրա յուրաքանչյուր գլուխը հիմա շաբաթվա մեջ մեկ անգամ կերակրվում է 2 օրական մկներով:

Կենտրոնի ղեկավարը պատմում է, որ սկզբնական զարգացման ժամանակահատվածում երբեմն էմբրիոնները բաժանվում են երկու մասի: Սկզբում էմբրիոնը ձևավորվում է, հետո նրա շուրջ սկսում է ամրանալ ձվի կեղևային հատվածը:

Այս դեպքում էմբրիոնը սկսել է բաժանվել, բայց ձուն ձևավորվել է, և էմբրիոնի զարգացումը կանգ է առել ներսում: Արդյունքում ստացվել է երկգլխանի օձ:

Միլերը պատմելէ, որ օձի սեռը դեռ հստակ չէ, բայց երկու գլուխներն ունեն մեկ ստամոքս: Անչափահասները, որ գտել են օձին, խնդրել են, որ, եթե պարզվի՝ օձը արու է, նրան անվանեն Ջեֆրի, իսկ եթե էգ է, Վագր կամ Լիլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել