Անարդարությունը միշտ մեծ ցավ է պատճառում, քանի որ այդ դեպքում մարդը սկսում է անպաշտպանվածություն զգալ: Ռիկի Ջեքսոնի հանդեպ տեղի ունեցավ ամենամեծ անարդարություններից մեկը: Ուղիղ 39 տարի առաջ Ռիկիին և նրա ընկերներին ազատազրկեցին տեղի հարուստ բիզնեսմենի սպանության համար:

Միակ ապացույցը 12-ամյա մի տղայի խոսքերն էին, որը վստահեցնում էր, որ իր աչքերով է տեսել հանցագործներին:

Նրա ընկերներին բանտարկությունից 25 տարի անց ազատություն տվեցին, իսկ Ջեքսոնի պատիժը փոխեցին ցմահ բանտարկությամբ: Բայց 39 տարի անց մեծացած վկան, այլևս չկարողանալով դիմանալ խղճի խայթին, պատմեց, թե ինչպես է իրականում եղել ամեն ինչ:

Պարզվում է, քննիչները, որոնք զբաղվում էին այդ սպանության գործով, ստիպել են նշել 3 ընկերների անունները: Ջեքսոնին ազատություն տվեցին, ներողություն խնդրեցին նրանից և նրա ընկերներից և որպես փոխհատուցում վճարեցին 2 մլն դոլար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել