Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրգանիզմում խոլեստերինի ավելցուկը կարող է ավելի քան հարյուր անգամ արագացնել աղիների քաղցկեղի զարգացումը: Այս մասին հաղորդում է Science Alert պորտալը:

Հետազոտողները փորձեր են կատարել լաբորատոր մկների վրա՝ դրանց բաժանելով երկու խմբի: Դրանցից մեկին նստեցրել են խոլեստերինի բարձր պարունակությամբ սննդակարգի: Մյուս խմբի համար մասնագետներն «անջատել են» Lpcat3 ֆերմենտը՝ դրա արգելափակումը հանգեցնում է խոլեստերինի մակարդակի բարձրացման:

Դրա հետեւանքով բոլոր կրծողների մոտ նկատվել է ցողունային բջիջների ակտիվ բաժանում, որի պատճառով դրանց աղիների հյուսվածքներն աճակալել են եւ դրանք երկարել են: Այդ ամենը հանգեցրել է հաստ աղու մեջ քաղցկեղային ուռուցքների արագացված գոյացման:

«Մենք անհանգստացանք՝ իմանալով, որ խոլեստերինն ազդում է աղիների մեջ ցողունային բջիջիների աճի վրա, ինչն, իր հերթին, ուռուցքի առաջացման արագությունը մեծացնում է ավելի քան հարյուր անգամ»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Փիտեր Թոնտոնոզը: Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե գոյությունի ունի արդյոք կապ բարձր խոլեստերինի եւ քաղցկեղի մյուս տիպերի միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել