Դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը նկարահանում է «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը։

Տեղեկությունն արդեն հաստատել է ICM Partners ընկերությունը, որը ներկայացնում է դերասան Ջիմ Քևիզելի շահերը։ Ընկերությունից հայտնել են, որ դերասանը բանակցում է Գիբսոնի հետ, փոխանցում է The Hollywood Reporter-ը։

49-ամյա դերասանն առաջին անգամ մարմնավորել է Հիսուսին 14 տարի առաջ և պատրաստ է վերադառնալ դերին։

Ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականի վերջին կամ 2020 թվականի սկզբին։

Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն էկրան է բարձրացել 2004 թվականին և աշխատել համաշխարհային վարձույթում տպավորիչ գումար՝ 612 մլն դոլար։ Դրա նկարահանման վրա ծախսվել է 30 մլն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել