Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հերթական անգամ քննադատել է iPhoneX-ը՝ օգտագործման մեջ անհարմարության համար: Նրա խոսքերով սմարթֆոնի կոճակը «չափազանց բարդ է»:

Ինժեներ ձեռնարկատիրոջ խոսքերով, ով անցյալ շաբաթ Ստոկհոլմում ելույթ է ունեցել Nordic բիզնես ֆորումի ժամանակ, Apple-ը մի քանի սխալ է արել այս հեռախոսը նախագծելիս: «Power կոճակը ապարատի կողային մասում շատ բազմաֆունկցիոնալ է. եթե սեղմես մեկ անգամ, մի բան կանի, երկու անգամ՝ մի ուրիշ բան, երրորդ անգամ՝ երրորդը: Ես սիրում եմ պարզ և հասկանալի բաներ»,- ասել է ձեռնարկատերը:

Վոզնյակի խոսքերով՝ iPhone X-ի Power կոճակն իր գոյությամբ վիրավորում է Apple-ի սկզբունքներին: Հայտնի ծրագրավորողը որպես օրինակ բերել է ձայնի կարգավորման կոճակը, որը հեռախոսի մյուս կողքում է տեղադրված: «Նա հասկանալի գործառույթ է իրականացնում՝ բարձրացնում կամ իջեցնում է ձայնը: Տարրական բան է, սատանան տանի»,- իր կարծիքն է արտահայտել Վոզնյակը:

Սթիվ Վոզնյակն առաջին անգամը չէ, որ քննադատում է նորագույն սմարթֆոնը, որի ակունքներում ինքն է կանգնած եղել: Անցյալ տարի, երբ նա հայտարարել էր, որ չի հավանում iPhoneX-ը, Apple-ի ներկայիս ղեկավարը, ի պատասխան, նրան որպես նվեր սմարթֆոն էր ուղարկել, սակայն Վոզնյակը այն չէր ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել