Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը. տեղեկացնում է Bianet-ը:  

Միջանկյալ հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքին և իր ելույթում անդրադարձել հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին:

«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք` հիշելով և հանրապետության օրացույցում Ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսներին:

Չավուշօղլուն, ի պատասխան Մակրոնի, ասել է. «Եթե (Հայոց ցեղասպանության հարցը- խմբ.) օրակարգում ընդգրկի՝ ինչ, եթե չընդգրկի՝ ինչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել