Ուշագրավ միտումներ են նկատվում Ռուսաստան-Իսրայել փոխհարաբերություններում։ Վերջին ամիսներին Մոսկվան ակտիվացնում է համագործակցությունը Իսրայել պետության հետ ռազմաքաղաքական, ռազմական հետախուզության և այլ հատուկ ծառայությունների ոլորտներում։ Հունվարի 31-ին աշխատանքային այցով Իսրայել էր ժամանել ՌԴ դիվանագիտական կորպուսի և ուժային համակարգի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորությամբ։ Այցելության նպատակը իսրայելցի գործընկերների հետ անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումն էր։ Խորհրդակցությունների օրակարգում էին ռազմաքաղաքական իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում և սիրիական ուղղությամբ, ինչպես նաև իրանական գործոնը տարածաշրջանային զարգացումներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել