«Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այս մասին է խոսում նաև պաշտոնա­կան վիճակագրությունը: «Ժոդովուրդ»-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառա­յության հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ անցած տարվա ըն­թացքում Հայաստանում արտադրվել է 271 հազար 300 տոննա հաց՝ 2016 թվա­կանի 278 հազար տոննայի դիմաց: Այ­սինքն՝ պաշտոնապես մեր հանրապետությունում անցած տարվա ընթաց­քում հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Ընդ որում, նկատենք, առաջին տարին չէ, որ Հա­յաստանում նվազում են հացի արտադ­րության ծավալները, այս միտումը շա­րունակվում է մոտ տասը տարի: Ակն­հայտ է, որ այս անկումը պայմանավոր­ված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ, որքան նվա­զում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետևան­քով՝ դրանց արտադրության ծավալնե­րը: Մեկ փաստ էլ. ՀՀ-ում հացի արտադ­րության ծավալները նվազում են ճիշտ այնքան, որքան պաշտոնական վիճակագրությամբ նվազում է բնակչության թվաքանակը: Շատ տրամաբանական զուգադիպություն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել